Y Combinator-ը Startup School-ի նյութերն անվճար կտրամադրի բոլոր ցանկացողներին

Y Combinator-ը Startup School-ի նյութերն անվճար կտրամադրի բոլոր ցանկացողներին

PanARMENIAN.Net - Y Combinator բիզնես-աքսելերատորը Startup School-ի նյութերն ամբողջ տարվա ընթացքում անվճար կտրամադրի բոլոր ցանկացողներին։ Նախկինում ստարտափերի համար նախատեսված առցանց դպրոցները տարին մի քանի անգամ էին անցկացվում, գրում է Incrussia.ru-ն:

«Վերջին 15 տարում ստարտափերը պայթեցրին շուկան։ Մենք ցանկանում էինք, որ Startup School-ը մատչելի լինի՝ հենց որ գաղափար է առաջանում և սկսվում է աշխատանքը»,-ասել է Y Combinator-ի TechCrunch գործընկեր Էրիկ Միգիկովսկին։

Այժմ ստարտափի մասնակիցները նախագծի տարբեր փուլերում կկարողանան օգտվել Startup School-ի ուսումնական ծրագրերից Y Combinator կայքում։

Նրանց հասանելի կլինեն տեսադասերն ու տեղեկատու բաժինը, շփվելու և կարծիքների փոխանակման համար գործում է նաև Startup School ֆորումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---