ՍԴ-ն սահմանադրությանը հակասող է ճանաչել 2 օրենքում փոփոխությունները

ՍԴ-ն սահմանադրությանը հակասող է  ճանաչել 2 օրենքում փոփոխությունները

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող է ճանաչել Ազգային ժողովի ընդունած 2 օրենքում կատարված փոփոխությունները։

Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործը ՍԴ-ն քննել է ՀՀ նախագահի դիմումի հիման վրա։ Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների մասին է։

Սահմանադրական դատարանը որոշել է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու օրինագծերը։ Ասվել էր, որ օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Օրենքներն ընդունվել էին ԱԺ կողմից հունվարի 22-ին։ Դրանք ենթադրում են բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ առանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի։ Նախաձեռնությունը հիմնավորվում էր ապօրինի հարստացման դեմ պայքարով ու դրա շրջանակում կասկածելի ձեռք բերված գույքի օրինականությունը ստուգելու անհրաժեշտտությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---