Վան Գոգի և Գոգենի համատեղ նամակը վաճառվել է €210,000-ով

Վան Գոգի և Գոգենի համատեղ նամակը վաճառվել է €210,000-ով

PanARMENIAN.Net - Հայտնի նկարիչներ Վինսենտ Վան Գոգի և Փոլ Գոգենի 1888թ․ նամակը Drouot աճուրդում վաճառվել է 210,000 եվրոյով։

Նամակում նրանք պատմում են իրենց ընկեր, նույնպես նկարիչ Էմիլ Բերնարին ֆրանսիական Արլում կյանքի և, մասնավորապես, հասարակաց տներ այցելությունների մասին։ Այդ նամակում նրանք նաև գրում են, որ իրենց գեղանկարչությունը հեղափոխություն կանի արվեստում, գրում է BBC-ն։

Նամակը գրելուց մի քանի շաբաթ անց Վան Գոգը նյարդային խանգարման պահին կտրել է ականջի բլթակը, վիճել Գոգենի հետ և հեռացել քաղաքից։ Նամակը ցուցադրվելու է Վան Գոգի Ամստերդամի թանգարանում։

2019-ին Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանը ևս մեկ նամակ էր ձեռք բերել և ցուցադրել, որը նկարիչը գրել էր բանաստեղծ և արվեստաբան Ալբեր Օրյեին 1890-ին։ Նամակում Վան Գոգը շնորհակալություն է հայտնում քննադատին իր նկարների վերաբերյալ գերազանց արձագանքի համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---