«Հրե օղակ» արևի խավարումը՝ հունիսի 21-ին․ ՀՀ-ում առցանց կդիտեն

«Հրե օղակ» արևի խավարումը՝ հունիսի 21-ին․ ՀՀ-ում առցանց կդիտեն

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Երկիր մոլորակի որոշ հատվածներում «Հրե օղակ» արևի խավարում կլինի, փոխանցում է Business Insider-ը։

Երևույթը, որն առավել հայտնի է որպես Արևի օղակաձև խավարում, հանդիպում է այն ժամանակ, երբ Լուսինն իր ուղեծրով գտնվում է Երկրից ամենահեռու կետում՝ անցնելով Երկրի և Արեգակի միջև։

Արդյունքում Լուսինը մասամբ ծածկում է այն՝ թողնելով եզրերը բաց ու ստեղծելով լուսավոր օղակ իր շուրջ։

Չինաստանում, Կենտրոնական Աֆրիկայում, Կոնգոյում, Եթովպիայում, Հնդկաստանում և Պակիստանում հնարավոր կլինի տեսնել ամբողջական խավարումը։ Արևի խավարումը մասնակի տեսանելի կլինի նաև Հարավային և Արևելյան Եվրոպայում, Ավստրալիայի հյուսիսում։

Հայաստանում ու մյուս երկրներում, որտեղ արևի խավարումը տեսանելի չէ, հնարավոր կլինի դրան հետևել առցնաց։ ՀՀ-ում հունիսի 21-ին կանցկացվի նաև «Արևադարձ 2020` Քարահունջում» անունը կրող առցանց միջոցառում։

Հունիսի 21-ին առաջին անգամ տեղի է ունենալու ամառային Արևադարձի ուղիղ հեռարձակում Քարահունջ աստղադիտարանից։

Photo: JAXA/NASA/Hinode via Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---