ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար 25,100-ից ավելի մարդ է դիմել

ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար 25,100-ից ավելի մարդ է դիմել

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթերով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25,100-ը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Չվերթերի հաճախականությունը հունիսի ընթացքում ավելացել է՝ ընդգրկելով նաև թռիչքներ դեպի Հայաստան ռուսաստանյան այլ քաղաքներից (Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ և այլն)։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում և առաջիկայում ևս նախատեսված են չարտերային չվերթեր։

«Այդուհանդերձ, ստեղծված կարանտինային իրավիճակի պայմաններում, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը նշված չվերթներով»,- ասվում է գրառման մեջ։

Դեսպանությունը կոչ է անում ՌԴ-ում գտնվող հայաստանցիներին սպասել կանոնավոր թռիչքների վերականգնմանը։

Իրականացվող չվերթերը նախատեսված են առաջնահերթ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։ Դրանցից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---