Հարությունյան․ 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, այժմ ամբողջը Արցախը պաշտպանված է

Հարությունյան․ 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, այժմ ամբողջը Արցախը պաշտպանված է

PanARMENIAN.Net - 2016 թվականին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ Արցախը կերազեր ունենալ այն նույն զենքերից, որոնք ձեռք է բերել 2019-ին, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրայինի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։

Նա արձագանքել է 2019-ին ձեռք բերված զինատեսակների մասին քննադատությանը, որտեղ նշվում է, թե դրանք թանկ էին ու ոչ այնքան լավը։ Հարությունյանը շրջադարձային է համարել այդ ձեռքբերումը՝ հակառակ քննադատությանը։

«Իհարկե, 2016-ին օդային հարված տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր վստահ հայտարարում եմ, որ ոչ միայն ամբողջ Ստեփանակերտի, այլ Արցախի օդն է պաշտպանված։ Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն, իրենց նշած, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են։ Բացի դրանից նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, այսօր օգտագործում ենք։ Գիտեք, ամենախոսցելին մեզ համար օդն էր»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ վտանգը կար նաև 1992-1994 թվականներին։

Հարությունյանը նշել է նաև, որ առաջնագիծն այսօր անգամներով ավելի անվտանգ է, քան երբևէ։

2016-ի Քառօրյա պատերազմից հետո քննադատություն կար մասնավորապես ՊԲ-ի ունեցած և օգտագործած զինատեսկաների, դրանց թարմության մասով։ 2019-ին ՀՀ-ն ՌԴ-ից Սու30 կործանիչ է գնել։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք առանցքային նշանակություն ունեն ՀՀ-ի անվտանգության համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---