ՀՀ-ի 75 հոգանոց զորախումբը ՌԴ-ում է․ Պատրաստվում են շքերթի (Վիդեո)

ՀՀ-ի 75 հոգանոց զորախումբը ՌԴ-ում է․ Պատրաստվում են շքերթի (Վիդեո)

PanARMENIAN.Net - ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մի տեսանյութով, որտեղ երևում է Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Հայաստանը ներկայացնող զորախմբի փորձը։

«Մոսկվա, տղերքը պատրաստվում են շքերթին»,- գրել է Ստեփանյանը։

Հունիսի 19-ին Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` նշելով, որ չի մասնակցի Մոսկվայում կայանալի տոնական միջոցառումներին համավարակի պատճառով։

Ավելի ուշ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ միջոցառումներին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Զորահանդեսը տեղի կունենա հունիսի 24-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---