Լեգենդար «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի նոր սերիաներում 3 նոր կերպար կհայտնվի

Լեգենդար «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի նոր սերիաներում 3 նոր կերպար կհայտնվի

PanARMENIAN.Net - Լեգենդար «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի նոր սերիաներում 3 նոր կերպար կհայտնվի՝ փորսուղ Թիմը, ոզնի Շուն և եղնիկ Ուլյան։ Այդ մասին Ասվում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի հայտարարության մեջ։

Մուլտսերիալը նկարահանվելու է 3D ձևաչափով՝ կթողարկվի 26 էպիզոդ յուրաքանչյուրը 7 րոպե տևողությամբ։ Սերիալը նախատեսված է հիմնականում 6-8 տարեկան երեխաների համար։

Նոր կերպարները ստեղծելիս, ըստ ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Յուլիա Օսետինսկայայի, հեղինակները փորձել են այնպիսի տիպաժներ գտնել, որոնք հոգեհարազատ կլինեն ժամանակակից երեխաներին և վստահություն կներշնչեն նրանց ծնողներին։ Իսկ գլխավոր հերոսները՝ Գայլն ու Նապաստակը, կտեղափոխվեն մեր օրեր։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---