Բուսական յուղով կաթնամթերքն առաջարկվում է առանձնացված դարակով վաճառել

Բուսական յուղով կաթնամթերքն առաջարկվում է առանձնացված դարակով վաճառել

PanARMENIAN.Net - Բուսական յուղ պարունակող կաթնամթերքն առևտրի օբյեկտներում առաջարկվում է վաճառել առանձնացված դարակով(հատվածով)։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։

Առաջարկվում է նաև հատուկ նշում անել՝ «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք», որը պետք է լինի ընթեռնելի և տեղադրվի տեսանելի վայրում։

Ըստ նախարարության՝ դա թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ապահովել տնտեսվարողների համար և պաշտպանել ապռողների շահերը։

Հունվարի 23-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր համապատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---