Նոր iOS 14-ը թույլ կտա կառավարել iPhone-ը թակոցների միջոցով

Նոր iOS 14-ը թույլ կտա կառավարել iPhone-ը թակոցների միջոցով

PanARMENIAN.Net - WWDC 2020 համաշխարհայն կոնֆերանսում, որը պանդեմիայի պատճառով առցանց է անցել, Apple կորոպորցիան ներկայացրել է iPhone սմարթֆոնների համար նախատեսված iOS 14 օպերացիոն նոր համակարգը։ Բետա-տարբերակում, որն արդեն հասանելի է մշակողների համար, հետաքրքիր գործառույթ է ավելացել։

Ըստ MacRumors-ի՝ կարգավորումներում կա օպցիա, որի ակտիվացումը թույլ է տալիս սարքի առանձին հնարավորությունները կառավարել՝ թակելով գաջեթի կորպուսին։ iOS 14-ով iPhone-ը թույլ է տալիս տարբերակել կրկնակի և եռակի թակոցները սմարթֆոնի հետևի պանելին, գրում է Popmech.ru-ն։

Մասնավորապես, թակոցներով կարելի է կապվել Կառավարման, Իրազեկման կենտրոնների հետ, սքրինշոթ անել, կարգավորել ձայնի բարձրությունը կամ անձայն ռեժիմ միացնել, ինչպես նաև Siri կանչել կամ արգելափակել սմարթֆոնը։ Բացի այդ, նման եղանակով հնարավոր է ակտիվացնել VoiceOver գործառույթը, էկրանի խոշորացույցն ու այլ հնարավորություններ։

Դեռևս հայտնի չէ, թե երբ կհայտնվի այդ տարբերակը վաճառքում, քանի որ WWDC 2020-ի ընթացքում Apple-ը չի անդրադարձել դրան։

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ