Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա ու նոր օջախ

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա ու նոր օջախ

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել։ Վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում:

Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը հասել են 113-ի, որոնցից 77-ն ապաքինվել են։

Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---