Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքով քրգործ կա

Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքով քրգործ կա

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Քրգործը հարուցվել է ՔՕ 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։

Ջանոյանի փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ։

Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանը արդարացրել է նրան։ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվել էին այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում և որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, թե Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերը տարածվել էին սոցցանցերում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---