Զեյնալյան․ Վարակի պիկի մասին խոսել դեռ վաղ է

Զեյնալյան․ Վարակի պիկի մասին խոսել դեռ վաղ է

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակի պիկի մասին խոսել դեռ վաղ է՝ թվերը շարունակում են աճել, գրում է Factor.am-ը։

«Որքան շատ թեստ է արվում՝ այնքան շատ են թվերը լինում: Մեր խնդիրն է հայտնաբերել բոլոր վարակվածներին»,- ասել է նա։

Խոսելով պաշտպանիչ դիմակների նախընտրլի տարբերակների մասին՝ Զեյնալյանն ասել է, որ ավելի ցանկալի է բժշկական դիմակներ կրել, որոնք եռաշերտ են, իսկ կտորե դիմակներն այդպիսին չեն:

«Բայց գլխավորն այն է, որ քաղաքացիների քիթը և բերանը փակ լինեն որևէ միջոցով»,- ասել է պատգամավորը:

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 22,488-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 397 դեպք կա, այլ պատճառով՝ 131։

Առողջացածների ընդհանուր թիվը 11,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,625 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 102,736 թեստ։,/i>

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---