ՍԴ հորդորը պաշտոնյաներին՝ դուրս չգալ Սահմանադրությամբ սահմանված լիազորություններից

ՍԴ հորդորը պաշտոնյաներին՝ դուրս չգալ Սահմանադրությամբ սահմանված լիազորություններից

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերի, հորդորելով դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից։

Բադասյանը հայտարարել էր երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու մասին։

«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել ՍԴ-ում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, «ուստի գործող է և ենթակա է կատարման»:

«Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից», - ասված է հայտարարության մեջ:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են։ Դադարեցվում է նաև ՍԴ 3 անդամների պաշտոնավարումը։ Թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն երկամսյա ժամկետում։

ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---