Մարուքյան․ Եթե հարցնեին, կասեինք՝ անիմաստ է Քոչարյանի գործով դիմումը հետ վերցնել

Մարուքյան․ Եթե հարցնեին, կասեինք՝ անիմաստ է Քոչարյանի գործով դիմումը հետ վերցնել

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը ՍԴ-ից հետ վերցնելուն, հայտարարել է` եթե իրենց հարցնեին, կասեին, որ անիմաստ է դիմումը հետ կանչել։

ԱԺ ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը հետ է վերցրել ՍԴ մուտքագրված դիմումը։

«Մեր դաշտ որևէ գնդակ չի նետվել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում: Եվ հիմա Քոչարյանի փաստաբանական թիմն իր դիմումը հետ է վերցնում: Նախ, դա սխալ քայլ է, քանի որ դիմումն ամեն դեպքում քննվելու է, և կարևոր էր, որ իրենց դիմումը մնար: Մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով որոշում պետք է լինի», - ասել է նա, գրում է Aysor.am-ը:

Մարուքյանի խոսքով՝ փաստաբաններն իրենց ասուլիսին ներկա և առցանց հետևող բոլոր անձանց խաբել են:

«Որովհետև իրենք ասում են՝ դիմումը հետ ենք վերցնում, նախապայմանը չկա, մենք կարող ենք դիմել: Դա սուտ է: Եթե մեզ հարցնեին, մենք կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնել: Ես հիմա էլ հորդորում եմ. թող ՍԴ-ն այսօր քննի այդ գործը, երեկոյան որոշում հրապարակի, մենք վաղն առավոտյան 9-ին դիմենք», - ասել է Մարուքյանը՝ շեշտելով, որ իրենք երկրորդ նախագահի գործը չեն շահարկում:

ԲՀԿ-ն պատրաստվում էր ՍԴ դիմել ԱԺ-ում՝ միայն «Իմ քայլի» ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայներով ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցով։ ԼՀԿ-ն նախ հայտարարել էր, որ չի կարող միանալ ստորագրահավաքին, քանի որ այդպիսի հնարավորություն օրենքով նախատեսված չէ, ապա՝ հունիսի 24-ին, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ կդիմի ՍԴ, բայց ավելի ուշ՝ Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստից հետո։ Գործը պիտի քննվեր ՍԴ-ում հուլիսի 7-ին։

Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են մտնում հունիսի լույս 26-ի կեսգիշերին։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են, իսկ 12 տարի և ավել պաշտոնավարած 3 դատավոր զրկվում պաշտոնից։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է որակում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---