Վատիկանում Հռոմի պապի ՀՀ այցին նվիրված նամականիշ է թողարկվել

Վատիկանում Հռոմի պապի ՀՀ այցին նվիրված նամականիշ է թողարկվել

PanARMENIAN.Net - Վատիկանում Հռոմի պապի Հայաստան այցին նվիրված նամականիշ է թողարկվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։

Հունիսի 24-ին լրացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցի 4-ամյակը: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում, որի արձագանքները շարունակվում են, ասվում է գրառման մեջ։

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրա պատկերված է, թե ինչպես Հայաստան այցելության ընթացքում Ֆրանցիսկոս պապը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ հաստատելով նաև, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է։

Նախկինում ևս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել Հայաստան պատմական այդ այցելության թեման։ Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։

Ընթերցեք նաև․ Ինչպես կհիշվի Պապի այցը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---