Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ

Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Սուրբ Կույսեր» հայկական մենաստանի հարցը բերել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։

Վանի «Սուրբ Կույսեր» վանական համալիրը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի կառույց համարվող այս համալիրը ժամանակին մոտ 300 կույսերի է ապաստան տվել և տարածաշրջանում կարևոր կրթական կենտրոն է եղել, գրում է Ermenihaber-ը։

«Նաև ճարտարապետական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը, ցավոք, տարիներ շարունակ լքվածության և գանձախույզների վանդալիզմի հետևանքով արդեն գրեթե լիովին ոչնչացման եզրին է։ Գանձախույզների գործունեության և իշխանությունների անտարբերության հետևանքով Վանի և շրջակայքի պատմամշակութային կոթողները ավերվում են», - նշել է պատգամավորը։

Փայլանը ներկայացրել է հարցադիմում՝ ակնկալելով մշակույթի և զբոսաշրջության նախարարի պատասխանը։ Պատգամավորը փորձել է պարզել, արդյոք Թուրքիայի իշխանությունները պատրաստվոuմ են վերականգնել «Սուրբ կույսեր» վանական համալիրը։ «Հայերից մնացած մշակութային հետքերի ոչնչացումը մինչ օրս պետական քաղաքականություն է եղել։ Մտածո՞uմ եք արդյոք որևէ փոփոխություն մտցնել այս քաղաքականության մեջ»,-այսպես է ձևակերպել պատգամավորը հարցերից մեկը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---