Համաճարակաբան. Լողավազաններն այս շրջանում վտանգավոր են, հատկապես՝ փակ

Համաճարակաբան. Լողավազաններն այս շրջանում վտանգավոր են, հատկապես՝ փակ

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում լողավազանները վարակվելու վտանգ են ներկայացնում, առավել վտանգավոր են փակերը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց համաճարակաբան Նարինե Ավագյանը:

«Լողավազաններում խոնավ է, իսկ խոնավությունը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, բարենպաստ միջավայր է ստեղծում: Հատկապես փակ լողավազանները վտանգավոր են այդ տեսանկյունից, այդտեղ խոնավության կոնցենտրացիան բարձր է: Իսկ մենք չեք կարող իմանալ՝ մյուս լողորդները հիվանդ են, թե` ոչ: Այժմ բոլորին պետք է դիտարկել որպես պոտենցիալ վարակված», - նշեց համաճարակաբանը:

Նա հավելեց, որ բացօթյա լողավազանների դեպքում վարակվելու ռիսկերը նվազում են։

«Բացօթյայում խոնավությունն այդպես չի հավաքվում: Վտանգ, իհարկե, էլի կա, բայց փակի հետ համեմատելի չէ: Ինչ մարդը բացօթյա տարածքում հազա կամ փռշտա, ինչ փակ. տարբերությունը մեծ է»:

Խոսելով անմիջապես ջրում վարակվելու վտանգից, Ավագյանը նշեց, որ այն ավելի փոքր է, քանի որ կորոնավիրուսը «վախենում է քլորից», որով ախտահանում են լողավազանների ջուրը:

Համաճարակաբանի խոսքով՝ ամեն դեպքում, այս պայմաններում ավելի ճիշտ է խուսափել լողավազաններ այցելությունից, «այդքան սպասել ենք, մի քիչ էլ սպասենք, հուսանք՝ քիչ մնաց»:

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23,247-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 410 դեպք կա, այլ պատճառով՝ 131։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---