Իտալիայից բժիշկներ կժամանեն ՀՀ

Իտալիայից բժիշկներ կժամանեն ՀՀ

PanARMENIAN.Net - Իտալիայից բժիշկներ կժամանեն Հայաստան՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին ասվում է Իտալիայում ՀՀ դեսպանատան ֆեսբուքյան էջում։

«Այսօր էլ Իտալիան մեր կողքին է: Մարդասիրական այս առաքելությունն ավելի քան արժեքավոր է հենց այս օրերին, երբ Իտալիան, տուժած լինելով վիրուսից, դեռ ինքը լիարժեքորեն չի հաղթահարել համավարակը։ Իտալացի բժիշկները Հայաստան են գալիս դեռևս չվերականգնված ֆիզիկական ու հոգեբանական այն մեծ ծանրաբեռնվածությունից, որոնք նրանք ապրեցին վերջին ամիսներին»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ 30 տարի առաջ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան՝ կյանքեր փրկելու։

Հայաստան բուժաշխատողներ են ժամանել նաև այլ երկրներից, մասնավորապես, Լիտվայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից։ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների արդեն երկու խումբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---