ԱԳՆ․ Ալիևը ՀՀ-ում փոփոխությունները որպես իր իշխանությանը սպառնալիք է դիտարկում

ԱԳՆ․ Ալիևը ՀՀ-ում փոփոխությունները որպես իր իշխանությանը սպառնալիք է դիտարկում

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որտեղ նա ՀՀ անկախության ամբողջ պատմությունը «ամոթի պատմություն» էր անվանել, հայտարարել է, որ այն վկայում է՝ Ալիևը ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխությունները դիտարկում է որպես սպառնալիք իր իշխանությանը:

Ալիևն ասել է նաև, որ ՀՀ գործող իշխանությունն ապացուցել է, որ 1998-2018թթ․ «ՀՀ կառավարող մարդիկ հանցագործներ, գողեր ու ավազակներ են եղել, և նրանից շատերը կալանավորված են»։

«Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

Կարծում ենք, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և հաշվետու իշխանությունները:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, արձագանքելով Հայաստանի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտություններին, հայտարարել է, որ Ալիևի լեզուն երկարել է՝ «ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---