Արցախում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք է գրանցվել։ Covid-19-ը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, որը մեկուսացված էր մոտ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացման 10 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ՝ 87 ապաքինված։

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---