Ուկրաինական ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Երևան

Ուկրաինական ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Երևան

PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը հուլիսին և օգոստոսին մի շարք միջազգային չվերթեր կվերսկսի, այդ թվում՝ դեպի Երևան, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Երևանը ներառված է օգոստոսին գործարկվելիք թռիչքների ցանկում։

Օգոստոսից շաբաթական 2-3 անգամ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, Բաքու, Հռոմ, Միլան, Փարիզ, Ֆրանկֆուրտ և այլ քաղաքներ։

Հուլիսին նախատեսվում է չվերթեր իրականացնել Կիևից և Օդեսայից 9 ուղղությամբ՝ Ստամբուլ, Թել Ավիվ, Ամստերդամ, Դուբայ և այլ ուղղություններով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---