ԱՀԿ. Աֆեյանի Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջատարներից է![]() 29 հունիսի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունների անվանումները, որոնց թվում է ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna-ն։ ԱՀԿ գիտական ղեկավար Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ բրիտանական դեղագործական AstraZeneca ընկերությունը գերազանցում է մյուսներինկորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում։ Նա նշել է նաև, որ Moderna-ի մշակած փորձնական պատվաստանյութը շատ չի տարբերվում AstraZeneca-ի տարբերակից՝ ընկերությունը պատրաստ է անցնել կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին արդեն հուլիսի կեսին, հավելել է Սվամինաթանը, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա՝ ԱՀԿ-ն բանակցում է նաև Չինաստաի մի քանի արտադրողի և հնդիկ գիտնականների հետ։ Նա կոչ է արել պատվաստանյութը մշակողներին դիտարկել համագործակցելու տարբերակը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու վերաբերյալ։ Moderna-ն հաստատել էր, որ հուլիսին 30,000 կամավորի մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկում է իրականացնելու։ Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող ընկերություններից մեկն է։ ԱՀԿ-ի հունիսի 24-ի ցանկում թվարկված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 141 տարբերակ, որից 16-ը կլինիկական փորձարկում է անցնում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |