Խաչատուրյան քույրերի գործը կրկին ՌԴ գլխավոր դատախազությունում է29 հունիսի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն հոր սպանության փաստով Խաչատուրյան քույրերի սպանության գործը Գլխավոր դատախազություն է ուղարկել մեղադրական եզրակացության հաստատման համար։ ՌԴ ՔԿ-ն արել է դա լրացուցիչ հետաքննության ավարտին և գործի նյութերին քույրերի ծանոթությունից հետո՝ չփոխելով նախկին եզրակացությունները, գրում է «Կոմերսանտը»՝ ուժային կառույցներին և փաստաբաններին հղումով։ Գործի 25 հատորին ևս 3 հատոր է միացվել։ Լրացուցիչ քննության համար քննիչները, մասնավորապես, կրկին հարցաքննել են դպրոցի տնօրենին, որտեղ սովորում են աղջիկները, նրանց դասղեկներին, անչափահասների գործերով հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Քույրերը կրկնել են իրենց նախկին ցուցմունքները, որից հետո իրենց փաստաբանների հետ արձանագրություններ են ստորագրել լրացուցիչ հետաքննության ավարտի մասին։ Փաստաբանները խնդրել են մի քանի բողոք և միջնորդություն կցել գործին, այդ թվում ՝ երկու քրգործի միավորման մասին։ Պաշտպանությունը նաև խնդրել է դատախազություն գործը ուղարկելիս թվարկել ինքնապաշտպանությունից ելնելով քույրերի գործողությունների վերաբերյալ բոլոր ապացույցներն ու փաստարկները։ Ըստ փաստաբանների՝ դա քրեական պատասխանատվությունից ազատող հանգամանք է։ Քննչական կոմիտեում կարծում են, որ ավագ քույրերի՝ Կրեստինայի և Անգելինայի մասով նյութերը դատարանում պետք է քննվեն ըստ էության, իսկ կրտսեր քրոջ՝ Մարիայի դեպքում՝ հարկադիր բուժման առումով։ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։ Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |