Կուրն Ադրբեջանում ծանծաղել է․ Նեֆթչալայում խմելու ջրի խնդիր կա![]() 29 հունիսի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում բնապահպանական աղետ է․ Կովկասի ամենամեծ գետը՝ Կուրը ծանծաղել է։ Իսկ Նեֆթչալայի 60 կիլոմետրանոց հատվածում Կասպից ծովի ջուրը խառնվել է գետաջրերի հետ և այնքան աղի դարձել, որ պիտանի չէ ոռոգման և եղջերավոր անասուններին ջրելու համար։ Որոշ տեղերում այդ պատճառով կենդանիների անկում է գրանցվել։ Նեֆթչալա քաղաքում և հարակից գյուղերում խմելու ջրի խնդիր է առաջացել։ Այն ջրատար մեքենաներով բերում են Սալյանի շրջանից, գրում է Haqqin.az-ը։ Օպերատիվ շտաբ է ստեղծվել, որը զբաղվում է բնակչությանը խմելու և տեխնիկական ջրի մատակարարմամբ։ Վերջին տարիներին գլոբալ տաքացման և ջրային ռեսուրսների սխալ օգտագործման պատճառով Ադրբեջանում Կուրի ջրերը նվազել են 25%-ով, իսկ Արաքսի՝ 60%-ով։ Կուրից է վերցվում Շիրվանի ՋԷԿ-ի սառեցման համար անհրաժեշտ ջուրը։ Կուր գետի սնուցումը խառն է՝ 36% ձյան հալոցքից, 20%՝ անձրևաջրերից, 14%՝ սառցադաշտային ջրերից։ Գետը սկիզբ է առնում հայկական բարձրավանդակի հյուսիսարևելյան հատվածում՝ ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգում։ Կուրն անցնում է Վրաստանով, այնուհետև՝ Ադրբեջանով և լցվում Կասպից ծովը։ Սաբիրաբադ քաղաքի մոտ Կուրը խառնվում է Արաքսի հետ։ Գետի ընդհանուր երկարությունը 1515 կմ է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |