Հարությունյան. Բաքուն դեռ պատրաստ չէ Արցախի հետ խաղաղության օրակարգի քննարկմանը

Հարությունյան. Բաքուն դեռ պատրաստ չէ Արցախի հետ խաղաղության օրակարգի քննարկմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգը: Այդ մասին հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ հակառակորդի կողմից ռազմական հնարավոր արկածախնդրությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար:

Հարությունյանը հունիսի 28-ին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման և տեղում ծանոթացել առաջնագծում իրավիճակին:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքները և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---