Հարցում. ՀՀ բնակչության 14%-ի համար ընդունելի է կնոջ մինչամուսնական սեքսը, 82%-ի՝ ոչ29 հունիսի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցիների 14%-ի կարծիքով կնոջ համար ընդունելի է մինչև ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալը, 82%-ի կարծիքով՝ դա այդպես չէ, փոխանցում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը։ Հետազոտության տվյալները կազմվել են փետրվարի 21-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցումների հիման վրա։ Հարցվածների 91%-ի կարծիքով կնոջ համար ցանկացած տարիքում ծխելն ընդունելի չէ։ 69%-ը համարում է, որ կինը չպետք է օգտագործի թունդ ալկոհոլային խմիչքներ: 66%-ի կարծիքով կինն ամուսնությունից առաջ չպետք է ծնողներից առանձին ապրի։ Հայաստանցիների 91%-ի կարծիքով կնոջ համար ամուսնության լավագույն տարիքը 18-25-ն է։ Ինչպես նաև՝ հարցվածների 75%-ն ասել է, որ կնոջ համար ցանկացած տարիքում անընդունելի է ապրել տղամարդու հետ՝ առանց ամուսնանալու։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |