«Ինչպես ամերիկյան ֆիլմերում». Երևանում առաջին ավտոկինոթատրոնն է բացվում29 հունիսի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց «ՌիվերՍայդ» drive-in cinema-ի համահիմնադիր և տնօրեն Բաբկեն Մելիքյանը, նախագծի գաղափարը վաղուց էր ծագել: «Միտքը շուտվանից ունեինք, բայց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը խանգարեց: Մյուս կողմից՝ այս պայմաններում նման կինոթատրոնի կարիքն ավելի է զգացվում, քանի որ այլ կինոթատրոններ չեն գործում, և մեզ մոտ անվտանգ է լինելու: Այն, ինչ մենք հիմա ստեղծում ենք ընկերներով, ջահել ժամանակ ամերիկյան ֆիլմերում էինք տեսնում ու մտածում՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ լիներ նման բան», - նշեց Բաբկենը: Ավտոկինոթատրոնը կբացվի մինչև հուլիսի կեսերը, հստակ օրը դեռ հայտնի չէ: Այն կտեղակայվի «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում: Այն նախատեսված կլինի 82 ամտոմեքենայի համար: Պլանավորվում է օրական երկու կինոդիտում անցկացնել. ցուցադրվելու են թե միջազգային կինոպրեմիերաներ, թե այլ ֆիլմեր: Հանդիսատեսը ֆիլմի ձայնը լսելու է անմիջապես իրենց մեքենայի ներսում՝ բարձրախոսներից: «Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են երեկոյան: Ցուցադրելու ենք կինոպրեմիերաներ, բայց շաբաթվա մեջ կունենանք օրեր, երբ արտհաուսային ֆիլմեր կցուցադրվեն: 14 մետրանոց էկրան կլինի: Տոմսի արժեքը կլինի 6000 դրամ 1 մեքենայի համար՝ անկախ դրանում գտնվող անձանց քանակից», - պատմեց նախագծի համահիմնադիրը: Նրա խոսքով՝ տարածքում կգործի նաև սննդի կետ, որտեղից պատվեր կարելի է անել անմիջապես ավտոմեքենայի միջից կինոդիտումից առաջ կամ ընթացքում՝ գրելով ավտոկինոթատրոնի վեբկայքի կամ ֆեյսբուքյան էջի չատբոտին: «Զվարճանքի վայրի համար 5000 քմ տարածք ենք առանձնացրել: Նախագիծը հետագայում որպես մեծ զվարճանքի բացօթյա վայր ենք նախատեսում. այն գտնվում է ձորում, գետի ափին, կարելի է «քաղաքից դուրս» ֆորմատով հանգիստ անցկացնել վրաններով և այլն», - նշեց Բաբկենը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |