ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը 4-րդ օրն է` չեն գերազանցում 7000-ը

ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը 4-րդ օրն է` չեն գերազանցում 7000-ը

PanARMENIAN.Net - ՌԴ-ում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6719 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման օպերատիվ շտաբը։ 4-րդ օրն է, ինչ նոր դեպքերը չեն գերազանցում 7000-ը։

Համաճարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է 641,156 վարակակիր։

Մեկ օրում մահացել է ևս 93 պացիենտ, մահվան ելքով ընդհանուր դեպքերը հասնում են 9166-ի, գրում է «Վեդոմոստին»։

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 403,430 մարդ։ Բուժումը շարունակում է 228,560 հիվանդ։

Մոսկվայում 782 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 220,853-ի։ Մահացել է 23 պացիենտ, իսկ համաճարակի բռնկումից ի վեր՝ 3761-ը։ Մայրաքաղաքում բուժումը շարունակում է 68,990 մարդ։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի, կորոնավիրուսով վարակի դեպքերն աշխարհում գերազանցել են 10,1 միլիոնը, որից 2,5 մլն՝ ԱՄՆ-ում, 1,3 մլն՝ Բրազիլիայում։ ՌԴ-ն երրորդն է աշխարհում։ Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսից ավելի քան կես միլիոն մարդ է մահացել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---