Հայաստանցիների 66%-ը դեմ է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն

Հայաստանցիների 66%-ը դեմ է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն

PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը դադարեցնելուն հայաստանցիների 66%-ը դեմ է, 17%-ը՝ կողմ, փոխանցում է «Կովկասյան բարոմետրը»։

Հետազոտություններն անցկացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ի ընթացքում։

Համաձայն դրանց՝ հարցվածների 43%-ը դեմ է առարկայի դասավանդումը դադարեցնելուն, 23%-ն ավելի շուտ դեմ է։ Հարցվածների 11%-ն ավելի շուտ կողմ է առարկան դպրոցական ծրագրից հանելուն, 6%-ը կողմ է։

Ըստ հետազոտության տվյալների՝ 13%-ը ոչ կողմ է, ոչ դեմ առարկայի դասավանդումը շարունակելուն։

Հայաստանում պարբերաբար հանրային քննարկումների առիթ է դառնում Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը։ Առարկան դպրոցական ծրագրից հանելու հիմնական փաստարկներն են կրոնական քարոզից մինչև Հայոց պատմություն առարկան կրկնելը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---