Ֆրանսահայ բժիշկ․ ՀՀ-ի հետ գործակցությունը կարող է տարիներ տևել29 հունիսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ ժամանած ֆրանսիացի բժիշկների գործակցությունը հայ մասնագետների հետ կարող է շարունակվել նաև հետագայում և ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտարարել է Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լորան Փափազյանը։ Փափազյանը ղեկավարում է հունիսի 23-ին Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների երկրորդ խումբը։ «Սա սկիզբ է մեծ գործակցության, որը, ըստ երևույթի, տարիներով կշարունակվի։ Մեծ սիրով կգործակցեմ հայ բժիշկների հետ ոչ միայան այս համատեքստում, այլև ընդհանուր առմամբ»,- հայտարարել է նա։ Մասնագետը նշել է, որ հայերն աշխատում են օրնիբուն և կոմպետենտ են իրենց գործում. ֆրանսահայ բժիշկը նաև հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները։ Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25,127-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,254 է։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» |