«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման մասին հաղորդում են տվել Դատախազություն

«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման մասին հաղորդում են տվել Դատախազություն

PanARMENIAN.Net - Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում են ներկայացրել։

«Խոսքը վերաբերում է մոտ երկու տարի առաջ սկսված՝ ՍԴ լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին։ Իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ», - դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե մի շարք ոտնձգություններ են եղել ՍԴ-ի նկատմամբ:

«Այդ ամենին հաջորդեց այս վերջին՝ սահմանադրության փոփոխությունները, և այսօր էլ ԱԺ-ում պետք է արտահերթ նիստ գումարվի, որի ընթացքում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետև ՍԴ մասին սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել»,- ասել է նա։

Բաբայանն ասել է նաև, որ պաշտոնեական լիազորությունների անցման հոդվածով ևս հաղորդում են ներկայացրել. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացի ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին»։

Դատախազություն էին եկել նաև աշխատանքային խմբի մյուս անդամները՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։

Ավելի վաղ 3 կուսակցության աշխատանքային խումբը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր. «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---