Հետազոտություն․ ՌԴ-ում Covid-19-ից մահացածները մոտ 4 մլն կլինեին, եթե սահմանափակումներ չարվեին

Հետազոտություն․ ՌԴ-ում Covid-19-ից մահացածները մոտ 4 մլն կլինեին, եթե սահմանափակումներ չարվեին

PanARMENIAN.Net - Առանց ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման և սահմանափակումների ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող էր հասնել 69․7 մլն-ի, իսկ մահացության ցուցանիշը՝ 3․8 մլն-ի, փոխանցում է «Վեդոմոստին»։

Ըստ ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետազոտության տվյալների՝ նման ցուցանիշը մաքսիմալացված է, կարող էր գրանցվել սահմանափակումների բացակայության և առողջապահական համակարգի աշխատանքի բացակայության դեպքում։

Նշվում է, որ ՌԴ-ում «բրազիլական սցենարի» (նվազագույն սահմաանփակումների) դեպքում վարակակիրների թիվը 11 մլն-ի կհասներ, մահվան դեպքերը՝ 105,000-ի։

Հունիսի 30-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 646,000-ն անցել է, մահվան 9300-ից ավելի դեպք կա։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա