Lույս է տեսել «Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գրքի անգլերեն թարգմանությունը

PanARMENIAN.Net - Լոնդոնում հայկական Կոմիտասի ինստիտուտի նախաձեռնությամբ լույս է տեսել «Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գրքի անգլերեն թարգմանությունը: Գիրքը պատմում է Էրզրումում Գերմանիայի հյուպատոս Մաքս ֆոն Շեյբներ-Ռիխտերի կյանքի մասին 1915թ.: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Կոմիտասի ինստիտուտում, գրքում զետեղված են Շեյբներ-Ռիխտերի դիտարկումները Հայոց ցեղասպանության մասին, որոնք հետագայում բնորոշ եղան նաեւ Հոլոքոսթին:



«Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գիրքը եզակի պատկերացում է տալիս այն մասին, որ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ որոշակի կապ կա: Պետք է նշել, որ Շեյբներ-Ռիխտերը իր լիազորությունների շրջանակներում աշխատում էր կանխել Հայոց ցեղասպանությունը: Նա շփվում էր տարբեր հայ գործիչների հետ եւ բազմիցս իր մտահագությունն էր հայտնում Կոնստանդինոպոլսում Գերմանիայի դեսպան Հանս ֆոն Վանգենգեյմին կայսրության հայերի ապագայի վերաբերյալ: Շեյբներ-Ռիխտերը միակ գերմանացի պաշտոնյան չէր, ով ջանացել է փրկել հայերին Ցեղասպանությունից:



Ըստ հայ պատմաբան Արա Սարաֆյանի, գրքի անգլերեն թարգմանությունը Կոմիտասի ինստիտուտի երկրորդ հրատարակությունն է, որը հաստատում է, որ Գերմանիան մեղքի իր բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---