«Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն»․ Թրամփի զարմուհու գիրքն ԱՄՆ-ում լույս չի տեսնի

«Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն»․ Թրամփի զարմուհու գիրքն ԱՄՆ-ում լույս չի տեսնի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նյու Յորք նահանգի դատարանը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի՝ Մարի Թրամփի հեղինակած «Չափից շատ կամ երբեք բավարար․ Ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի հրատարակումը։

Դատարանը որոշումը կայացրել է Թրամփի եղբոր՝ Ռոբերտ Թրամփի դիմումի հիման վրա, ըստ որի՝ բովանդակության հրապարակումը հակասում է նրանց հոր մահից հետո ձեռքբերված չհանրայնացնելու մասին համաձայնությանը։

Գիրքը նախատեսվում էր հրատարակել հուլիսի 28-ին։ Այժմ այն լույս չի տեսնի, մինչև դատարանը վերջնական որոշում կայացնի հետագա ճակատագրի վերաբերյալ։

Հրատարակչության կայքում նշվում է, որ նախագահի զարմուհին մանկության զգալի մասն անցկացրել է այն տանը, որտեղ մեծացել է Դոնալդ Թրամփը, և գրքում նա նկարագրում է մղձավանջային ապրումները, կործանարար հարաբերությունները, քամահրանքի և վիրավորանքի ողբերգական կոմբինացիան։ Մարի Թրամփն անդրադառնում է նաև Թրամփի և հոր հարաբերություններին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---