Adidas-ն ու Puma-ն միացել են Facebook-ի և Instagram-ի դեմ գովազդային բոյկոտին

Adidas-ն ու Puma-ն միացել են Facebook-ի և Instagram-ի դեմ գովազդային բոյկոտին

PanARMENIAN.Net - Adidas և Puma ընկերությունները հայտարարել են, որ միանում են Facebook-ի և Instagram-ի դեմ գովազդային բոյկոտին՝ կապված սոցցանցերում ռասիստական և անհանդուրժողական հրապարակումների հետ, փոխանցում է Moda.ru-ն։

Puma-ից հայտարարել են, որ իրենք հուլիսին կմիանան #StopHateForProfit արշավին, որի նպատակը սոցցանցերում ատելության խոսքի կանխումն է։

Adidas-ից հայտարարել են, որ իրենց հերթին գործընկերների համար մշակում են կոսմոպոլիտ և անվտանգ չափորոշիչներ։ Գովազդային բոյկոտին միացել է նաև Adidas-ի դուստր բրենդ Reebok-ը։

Նշվում է՝ ռասիզմի, խտրականության և ատելության դրսևորումներով մեկնաբանությունները ոչ միայն իրենց ընկերություններում, այլ նաև առհասարակ հանրության մեջ չպետք է չլինեն։

Նշվում է, որ մոտ 200 խոշոր ընկերություն, այդ թվում նաև Levi's-ը և Unilever-ը միացել են երկու սոցցանցում գովազդ չտեղադրելու արշավին։

Սոցցանցերում տարածված շարժումն ակտիվացավ հատկապես մայիսին ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու, ապա նրան մահվան դեպքից հետո։ Հունիսի 26-ին Facebook-ը հայտարարել էր, որ ընդլայնում է արգելքը «ատելության կոնտենտի» հանդեպ և նորություն հանդիսացող, բայց կանոնները խախտող նյութերը կուղեկցվեն հատուկ թեգով։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի