Bentley-ն ներկայացրել է նոր Bentayga ամենագնացը

Bentley-ն ներկայացրել է նոր Bentayga ամենագնացը

PanARMENIAN.Net - Bentley ընկերությունը ներկայացրել է նոր Bentayga շքեղ ամենագնացը։ Սա ընկերության առաջին ավտոմեքենան է, որը թողարկվել է Beyond100 ռազմավարության շրջանակում։

Բարձր դասի SUV սեգմենտի հիմնադիրն արդիականացվել է, ինչը թույլ է տվել նոր Bentayga-ն դարձնել հզոր, շքեղ և պրակտիկ ավտոմեքենա։ Այն նախագծվել, մշակվել և ձեռքով է հավաքվել Անգլիայի Քրյու քաղաքում և կշարունակի իր նախորդի սկսած հաջողության պատմությունը։

Ամենագնացի էքստերիերի նոր դիզայնը մարմնավորում է Bentley բրենդի ԴՆԹ-ն, ինչը հատուկ է մոդելային շարքի բոլոր ավտոմեքենաների դիզայնին, և թույլ է տալիս ապրանքանիշին առաջարկել հաճախորդներին լյուքս դասի բոլոր ավտոարտադրողների ամենաակտուալ և արդիական շարքը։ Ռադիատորի խոշոր մատրիցային վանդակաճաղն ավելի ուղղահայաց դիրք է ստացել, իսկ նոր խելացի լուսադիոդային մատրիցային լուսարձակների դիզայնում, որոնք մշակված բյուրեղապակի են հիշեցնում, հեշտությամբ կարելի է ճանաչել Bentley-ի դասական ոճը։

Ավելի մեծ առջևի բամպերը (թափարգել) խորհրդանշում է ավտոմեքենայի անհավանական դինամիկան։ Առաջին անգամ Bentayga-ն հագեցած է բոցամուղներ ունեցող, տաքացվող ապակեմաքրիչներով՝ 22-ական բոցամուղ յուրաքանչյուրին։

Ավտոմեքենայի հետևի մասի դիզայնը նույնպես ամբողջությամբ վերամշակվել է՝ մոդելը ստացել է նոր, թափքի ամբողջ լայնությամբ բեռնախցիկի կափարիչ ներկառուցված լապտերներով։ Ուրվագծերի բացառիկ պարզություն ստանալու համար դիզայներները համարանիշը տեղափոխել են թափարգելին ավելի մոտ։

«Bentayga-ի սրահը մինչ այդ էլ հիացնում էր հավաքման բացառիկ որակով, թուլացնող մթնոլորտով և շքեղության զգացողությամբ։ Կենտրոնական կոնսոլի, նստատեղերի և դռների պաստառապատման ակնհայտ արդիականացման հետ մեկտեղ, մոդելում կատարվել են առաջին հայացքից աննկատ փոփոխություններ, որոնք կարևոր դեր ունեն նոր Bentayga-ի ընդհանուր տեսքի ձևավորման մեջ։ Օրինակ, նոր հորիզոնական արմնկակալները դռների դիզայնում կամ եզակի դարձակարը նստատեղերի ձևավորման մեջ, ինչն ընդգծում է, թե որքան մանրակրկիտ աշխատանք է կատարել դիզայներների թիմն այս մոդելը ստեղծելիս։ Նոր Bentayga-ն բազում հաճելի բացահայտումներ կպարգևի իր սեփականատերերին»,- ասել է Bentley Motors-ի ինտերիերի դիզայնի բաժնի պետ Դարեն Դեյը։

Փոփոխություններ են արվել նաև ինտերիերի դիզայնում, որն արժանացել էր նախորդ մոդելի սեփականատերերի բարձր գնահատականին։ Ավտոմեքենայի ինտերիերի առանցքային առանձնահատկությունը միանգամայն նոր նստատեղերն են ու ձևավորումը, ինչպես նաև ավելի մեծ տարածքը հետևի ուղևորների ոտքերի համար։ Առաջին անգամ Bentley-ն կունենա սրահի մուգ գույնի ձևավորում շեղանկյուն նախշով և անփայլ ալյումինի էֆեկտով։

Նոր սերնդի տեղեկատվական-ժամանցային համակարգը հագեցած է բարձր թողունակության 10,9 դյույմանոց դիսփլեյով և միացման կատարելագործված տեխնոլոգիաներով։

V8 շարժիչով նոր Bentayga-ն միավորում է սուպերքարի դինամիկ բնութագրերն ու առօրյա ուղևորությունների պրակտիկությունը։ V8 մոդիֆիկացիային կհաջորդեն plug-in Hybrid և Speed տարբերակները W12 շարժիչով։ Bentayga-ի V8 4 լիտրանոց բենզինով աշխատող շարժիչը կրկնակի տուրբոմղիչով զարգացնում է տպավորիչ 550 ձ/ու հզորություն և 770 Նմ պտտող մոմենտ։

Ընդամենը 4․5 վայրկյանում ավտոմեքենան բացում է մինչև 100 մ/ժ արագություն, իսկ Bentayga-ի առավելագույն արագությունը կարող է հասնել 290 կմ/ժ։ Bentayga V8 լավագույն բնութագրերը լրացնում են ընթացքի պաշարի (746 կմ) և CO2 (260 գ/կմ) արտանետումների ցուցանիշները։ Վառելիքի հիանալի տնտեսումը (11,4 լ/100 կմ) մխոցների անջատման համակարգի կիրառման արդյունք է, ինչը թույլ է տալիս շարժիչին որոշակի պայմաններում աշխատել ութի փոխարեն չորս մխոցով, առանց դինամիկայի կորստի։

Bentayga V8-ին կհաջորդի Hybrid-ի տարբերակը, որն առաջինը կլինի փլագին հիբրիդային ավտոմեքենաների սեգմենտում։ Լավագույնը վերցնելով իր նախորդներից՝ Bentayga Hybrid-ը կդառնա ամենատնտեսող մոդելը Bentley-ի պատմության մեջ և ընկերության նոր քայլը կլինի էլեկտրաֆիկացման ճանապարհին։

Speed տարբերակը, որը ևս երկար սպասել չի տա, լավ դինամիկա կունենա և էլ ավելի վճռական դիզյան։ Հագեցած լինելով հայտնի 6 լիտրանոց W12 TSI շարժիչով՝ Speed մոդելն իրավամբ գտնվում է Bentayga շարքի գագաթին։

Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների աշխարհի ամենապահանջված բրենդն է։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են Անգլիայի Քրյու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների չորս մոդելային շարքերի՝ Continental, Flying, Spur և Bentayga, նախագծումն ու արտադրությունը։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի և առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---