ԱՄՆ-ում մեկ օրում Covid-19-ի ռեկորդային՝ 52,000-ից ավելի նոր դեպք է գրանցվել 2 հուլիսի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ի դրությամբ ԱՄՆ-ում, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսով վարակի ավելի քան 52,000 նոր դեպք է գրանցվել։ Սա նոր դեպքերի աճի ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։ Մեկ օրում վարակից մահվան 706 դեպք է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ մահվան ելքով դեպքերը հասել են 128,028-ի, գրում է Deutsche Welle-ն։ ԱՄՆ-ում ընդհանուր մոտ 2․7 մլն մարդ է վարակվել վիրուսով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնել է Covid-19-ի դեմ պայքարում օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500,000 դեղաչափ, որն ընկերության հուլիս, օգտոստոս և սեպտեմբեր ամիսների ամբողջ արտադրանքն է և համաշխարհային ամբողջ պաշարը։ ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անտոնի Ֆաուչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է և չի բացառել, որ շուտով կորոնավիրուսի նոր դեպքերն օրական կհասեն 100,000-ի։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 10․6 մլն դեպք է գրանցվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |