Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինի․ 42,000-ից ավելի վարակված կա 2 հուլիսի 2020 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ից Ղազախստանում հայտարարվել է երկշաբաթյա կարանտինային խիստ ռեժիմ։ Չի գործելու միջմարզային տրանսպորտը, քաղաքային տրանսպորտը գործելու է սահմանափակումներով։ Արգելվելու են զանգվածային միջոցառումները, չեն գործելու փակ շուկաները, գեղեցկության սրահները, կինոթատրոնները, կրոնական կառույցները, սպորտային ակումբները, թանգարանները, ցուցասրահները, ֆուդկորտերը, ժամանցի կենտրոնները։ Այս մասին հայտնում է ղազախական Tengri News-ը։ Սահմանափակվելու է 65 տարեկանից բարձր քաղաքացիների տեղաշարժը, իսկ դրսում 3 հոգուց ավելի խմբերին արգելվելու է քայլել միասին։ Կազմակերպությունների անձնակազմի 80 տոկոսն աշխատելու են տնից։ Կախված իրավիճակից` կարանտինը կարող է երկարացվել ևս 2 ամսով կամ ավելի խստացվել։ Խիստ կարանտին մտցնելու հանձնարարականը տվել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա քննադատել է կորոնավիրուսի դեմ պայքարող պետական աշխատողներին։ Երկշաբաթյա կարանտին մտցնելու սցենարն ավելի վաղ ներկայացրել էր երկրի նոր առողջապահության նախարարը, որը նշանակվել էր պաշտոնին հունիսի 25-ին։ Նախորդ նախարարը վարակվել էր կորոնավիրուսով և ազատվել պաշտոնից։ Ըստ սցենարի ՝օրական կարող էր գրանցվել մինչև 7000 դեպք, իսկ օգոստոսի վերջին 80,000 մահճակալի կարիք էր լինելու։ Իսկ 4-շաբաթյա կարանտինային սցենարով՝ օգոստոսի վերջ գրանցվելու էր օրական հոսպիտալացում պահանջող 2500 դեպք և ընդհանուր 30 հազար մահճակալ։ Ղազախստանը երկրում արտակարգ դրություն էր սահմանել մարտի 16-ին՝ սահմանելով կարանտինային միջոցառումներ։ Տոտալ կարանտինի անցել էր մարտի վերջին։ Մայիսի կեսերին արտակարգ դրությունը չեղարկվել էր, իսկ կարանտինային միջոցառումների արտոնությունը տրվել էր շրջաններին։ Հուլիսի 2-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 42,500 դեպք, որից մեկը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է։ Հունիսի 29-ի դրությամբ մահացածների թիվը 188 է։ Ղազախստանի պետական կառույցները այլևս չեն թարմացնում մահվան դեպքերի թիվը։ Առողջացել է մոտ 14,000 մարդ։ Օրական գրանցվում է ավելի քան 1000 դեպք։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |