Շվեդիան քննում է կառավարության գործողությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Շվեդիան քննում է կառավարության գործողությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը կհետաքննի կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի կառավարության գործողությունները, փոխանցում է ՌԲԿ-ն։

Հանձնաժողովը գնահատելու է կառավարության ու տարածքային իշխանությունների գործողությունները՝ համեմատելով դրանք այլ երկրների հետ։ Արդյունքների ամփոփմամբ՝ վերջնական զեկույցը պետք է հրապարակվի 2022-ի փետրվարին, մինչ այդ կներկայացվի նախնական երկու զեկույց, որոնցից առաջինը՝ նոյեմբերի 30-ին։

Նման հանձնաժողովի ստեղծման պահանջ է ներկայացրել երկրի ընդդիմությունը։

Շվեդիան այն երկրներից էր, որը հրաժարվել էր կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանափակումների գնալ։ Դրանցից միակը, ինչպես նշվում է, 50 հոգուց ավելի մարդկանց ներկայությամբ միջոցառումների անցկացումն էր։ Հունիսի սկզբին երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելին հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում «շվեդական մոտեցումը» հանգեցրել է մահացության թվի աճի։ Նա նաև հայտնել էր, որ իրենց հիմնական սխալներից մեկն այն է, որ չեն կենտրոնացել տարեցների պաշտպանության վրա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ հուլիսի 2-ի դրությամբ Շվեդիայում վարակը հաստատվել է 69,692 մարդու մոտ, մահացել է 5370 հոգի։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---