Ղազախստանից ՀՀ վառելիքի ներկրումն ազատվել է մաքսատուրքից․ Ըստ Փաշինյանի՝ «մենաշնորհային երևույթները» լրիվ չեն վերացել 2 հուլիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս փոփոխությունը ՀՀ վառելիքի շուկայում մրցակցությունն է ստեղծելու՝ ազդելով Հայաստանում բենզինի շուկայի վրա: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ շուկան կդիֆերսիֆիկացվի, և կհայտնվեն նոր խաղացողներ: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ նշել է, որ 2018-ից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում մեղմացել են, սակայն չի նշանակում, որ վերացել են: «Մենք, մեր քաղաքական հանձնառությամբ պետք է ՀՀ-ից մինչև վերջ և անմնացորդ որևէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք: Մարդիկ պետք է ունենան հնարավորություն որակյալ և հնարավորինս էժան ապրանք ձեռք բերելու: 2018-ից հետո և բենզինի, և դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը` շատ դժկամությամբ: Հիմա նույն արագությամբ են արձագանքում թե գների նվազմանը, թե բարձրացմանը։»,– ասել է վարչապետը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |