Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի

Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի

PanARMENIAN.Net - Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նոր կլինիկայում կա մասնավորապես՝ կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան։

Կլինիկան հետագայում նախատեսվում է ընդլայնել։

«Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում և վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են և չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

Քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները և կենդանատերերը կգրանցեն իրենց խնամյալներին»,- ասվում է գրառման մեջ:

Երևանի ավագանին հավանություն էր տվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծմանը 2019-ին։ 2019-ին գրանցվել է թափառող շների կծելու 6515 դեպք, որից 1781-ը՝ Երևանում: Կծման դեպքերի աճ երկրում ու մայրաքաղաքում եղել է բոլոր տարիներին՝ 2016-17-ին Երևանում դեպքերի աճը կազմել է մոտ 10%, 2017-18-ին՝ մոտ 19%, իսկ 2019-ին՝ 2018-ի համեմատ, մոտ 27%։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---