Շվեյցարիա այցելող հայաստանցիները պարտադիր կմեկուսացվեն 3 հուլիսի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցիների, ադրբեջանցիների և ռուսաստանցիների համար Շվեյցարիա այցելելու դեպքում տասնօրյա կարանտինը պարտադիր է։ Շվեյցարիան հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները վտանգավոր են կորոնավիրուսի տարածման առումով։ Այս մասին հայտնում է The Local կայքը։ Ցանկում 30 երկիր կա, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Սա վերաբերում է միայն նրանց, որոնք կեցության թույլտվություն ունեն Շվեյցարիայում․ երկրի սահմանը շարունակում է բաց մնալ միայն ԵՄ, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար։ Հուլիսի 20-ից Շվեյցիարիան սահմանը կբացի նաև Վրաստանի քաղաքացիների համար։ Երկրում հուլիսի սկզբի դրությամբ հայտնաբերվել է մոտ 32,000 վարակված, որոնցից 1700-ը մահացել են, 27,000-ը՝ առողջացել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |