Բեզոսի կարողությունը հասել է ռեկորդային՝ $172 մլրդ-ի

Բեզոսի կարողությունը հասել է ռեկորդային՝ $172 մլրդ-ի

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է ռեկորդային $172 մլրդ-ի, փոխանցում է Bloomberg-ը։

Միլիարդատիրոջ կարողության աճը բացատրվում է Amazon-ի ակցիաների աճով։ Միջինում դրանց արժեքն ավելացել է 4․4%-ով։ Ըստ տվյալների՝ միայն 2020-ի առաջին կիսամյակում բիզնեսմենի կարողությունն ավելացել է $56․7 մլրդ-ով։

Amazon-ի ակցիաների 11%-ի սեփականատեր Բեզոսի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018-ին՝ $167․7:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---