Ֆրանսիան նոր վարչապետ ունի 3 հուլիսի 2020 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեքսին։ Մակրոնը հանձնարարել է նրան նոր կառավարություն ձևավորել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կաստեքսը զբաղեցնում էր Պրադ քաղաքի ղեկավարի պաշտոնը, իսկ ապրիլին նրան հանձնարարվեց համակարգել երկրի դուրս բերումը ինքնամեկուսացման ռեժիմից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել, որն ընդունվել է երկրի նախագահի կողմից։ 49-ամյա Ֆիլիպը գլխավորում էր Ֆրանսիայի կառավարությունը 2017-ի մայիսից։ Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |