Pfizer-ը կորոնավիրուսի պատվաստանյութ է փորձարկել մարդկանց վրա․ Գործել է սպասվածի պես

Pfizer-ը կորոնավիրուսի պատվաստանյութ է փորձարկել մարդկանց վրա․ Գործել է սպասվածի պես

PanARMENIAN.Net - Pfizer ընկերությունը նախնական նյութեր է տեղադրել կորոնավիրուսի դեմ պայքարի նոր պատվաստանյութի փորձարկման արդյունքների մասին։ Մասնագետների փորձարկումներից հետո պարզվել է, որ պատվաստանյութը սպասվածի պես է գործում և պլանավորվում է շարունակել կլինիկական հետազոտութունները, փոխանցում է N+1-ը։

Նշվում է, որ նման պատվաստանյութը բավականաչափ անվտանգ է, ինֆորմացիոն ՌՆԹ-ն անցնում է բջիջների մեջ և դրա հիման վրա սինթեզվում են վիրուսի դետալներն այնպես, ինչպես կլինեին, եթե վարակվեին։ Սա, ըստ էության, «հրահրում է» ճիշտ հակավիրուսային իմունային պատասխան։ Ընդ որում՝ նմանատիպ պատվաստանյութերը բավականաչափ անվտանգ են, դրանց մոլեկուլները չեն կարող ինտեգրվել գենոմին և օրգանիզմի կողմից օգտագործվում են որպես սովորական ի-ՌՆԹ։ Չնայած բոլոր պոտենցիալ առավելություններին՝ ՌՆԿ պատվաստանյութերն ունեն մեկ բացասական կողմ՝ դրանց իմունային պատասխանը հաճախ պահանջվածից ավելի թույլ է։

Խնդիրը լուծելու համար գիտնականներն օպտիմալացնում են ՌՆԿ-ն բջիջներ հասցնելու և պատվաստանյութի բազմակի օգտագործման տարբերակը։

Պատվաստանյութի առաջին փորձարկումներն արվել են 18-55 տարեկան 45 կամավորի վրա, նրանց ներարկվել են տարբեր չափաբաժիններ։ Չնայած փորձարկված պատվաստանյութի հետևանքով որոշ պացիենտներ ունեցել են գլխացավ, թուլություն, ցավ սրսկման հատվածում, սակայն հետազոտողները կարծում են, որ 10-30 մգ-ն բավականաչափ անվտանգ է և իմունոգեն։

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 մլն-ը։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2․7 մլն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---