Միրզոյանը Մատվիենկոյին և Վոլոդինին շնորհավորել է ՌԴ հանրաքվեի արդյունքների առթիվ

Միրզոյանը Մատվիենկոյին և Վոլոդինին շնորհավորել է ՌԴ հանրաքվեի արդյունքների առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։

Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել և շնորհավորել է հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ նաև ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի տվյալներով հաշվարկվել է Սահմանադրական բարեփոխումների քվեարկության 99․9% արդյունքները, կողմ է քվեարկել ընտրողների 77․93%-ը, դեմ՝ 21․26%-ը։ 2020-ի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ուղարկել Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, մարտին այն հաստատվել էր։ Ըստ որոշ փորձագետների՝ ՌԴ-ում այս փոփոխություններն արվում են ղեկավար Վլադիմիր Պուտինի իշխանության տարիները երկարացնելու համար։

Հուլիսի 1-ի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթերում ցուցադրել է ՌԴ-ում հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը մեկնաբանում էր Ռուսաստանում կայացած սահմանդրական հանրքվեն, խոսելով կեղծիքների մասին։ Արտախորհրդարանական ընդդիմությունը դա հակառուսական քայլ էր անվանել՝ նշելով, թե Նավալնին հայատյաց է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---