ՓՊ. Փաստաբանի ու վստահորդի հեռախոսազանգը կրկին գաղտնալսվել է 4 հուլիսի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է փաստաբան Վաչե Դավթյանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունը, ահազանգում է Փաստաբանների պալատը։ Ասում են՝ հեռախոսազանգի ընթացքում Արսեն Մկրտչյանը փաստաբանից ստացել է իրավաբանական խորհրդատվություն։ ԱԱԾ քննիչ Խալաթյանը խոսակցությունը ներառել է արձանագրության մեջ կցել է քրգործի նյութերին։ Այնուհետև քննիչը, դատական նիստի ժամանակ հղում անելով այդ արձանագրությանը, հիմնավորել է Մկրտչյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելու անհրաժեշտությունը։ Նախաքննությունը շարունակելու համար քրգործը հանձնվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ Փաստաբան Դավթյանը քննիչին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վտահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին։ Վերջինս մերժել է փաստաբանական գաղտնիք պարունակող խոսակցությունն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե այն գաղտնիք չի պարունակում։ ՓՊ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, վկայակոչելով միջազգային և ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկան, հայտարարում է, որ «գաղտնալսումը, այն արձանագրության մեջ արտացոլելը, Արսեն Մկրտչյանի դեմ օգտագործելը, այն ոչնչացնելուց հրաժարվելը խախտում են փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները»: Պալատը դատապարտում է ԱԱԾ և ՔԿ քննիչների փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները և հորդորում իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։ 2020 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ գաղտանալսվել են նաև փաստաբան Էդգար Թումասյանի ու նրա վստահորդի խոսակցություններ։ Փաստաբանը քննիչից պահանջել էր ոչնչացնել նյութերը և ստացել մերժում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |