Տիեզերքում 1-ին տուրիստը տիեզերակայանից դուրս կանցկացնի 1,5 ժամ 4 հուլիսի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Առաջին մարդը, որը տուրիստի կարգավիճակով կայցելի բաց տիեզերք, միջազգային տիեզերակայանից դուրս կանցկացնի 90-ից 100 րոպե։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Space Adventures ընկերությունից։ Սովորաբար պրոֆեսիոնալների համար ելքը տևում է 6-7 ժամ, սակայն քանի որ տուրիստը պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէ, նրան կթույլատրվի ելք 90-100 րոպեով, ինչը համապատասխանում է Երկրի շուրջ տիեզերակայանի մեկ պտույտին։ Այդպիսով՝ նա կհասցնի տեսնել Երկիր մոլորակը բոլոր կողմերից։ «Ռոսկոսմոսի» կազմում գտնվող «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան Space Adventures ամերիկյան ընկերության հետ պայմանագիր է ստորագրել 2023 թվականին միջազգային տիեզերակայան «Սոյուզ» հրթիռակրով 2 տուրիստ հասցնելու շուրջ։ Նախատեսվում է, որ տուրիստներից մեկը ռուս տիեզերագնացի հետ բաց տիեզերք դուրս կգա։ Այս պահին հստակ մարդկանց հետ պայմանագրեր կնքված չեն։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |