«Ինձ բացարձակ միևնույնն է»․ Մասկի կարողությունն աճում է 4 հուլիսի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մեկ շաբաթում Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 5.2 մլրդ դոլարով՝ հասնելով 46.3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ «Ինձ բացարձակ միևնույնն է։ Բոլոր թվերն աճում և նվազում են։ Իրապես կարևորն այն է, որ մենք ստեղծում ենք արտադրանք, որը դուր է գալիս մարդկանց», - մեկնաբանել է Մասկը։ Այսպիսով՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց թվում Մասկը 16-րդ հորիզոնականում է, իսկ աշխարհում՝ 22-րդ։ Հուլիսի 1-ն Tesla-ն դարձել էր աշխարհի ամենաթանկ բաժնետոմս ունեցող ավտոմոբիլային ընկերությունը՝ ունենալով $224 մլրդ-ի շուկայական կապիտալիզացիա։ Ընկերությունը արտադրում է էլեկտրոմոբիլներ։ Մայիսի վերջին Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Տիեզերք էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |